Երկակի խաղի կարիք չկա

22/02/2006

Մ. Սահակաշվիլիի պնդմամբ՝ իր երկիրը կարիք չի ունենա երկակի խաղ տանել Հարավային Կովկասում, քանի որ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը միեւնույն տնտեսական համակարգի մաս են: Ըստ «Կավկազպրեսի»՝ շաբաթ օրը Վրաստանի անվտանգության հարցերին նվիրված համաժողովում Սահակաշվիլին հույս է հայտնել, թե ՀՀ-ին եւ Ադրբեջանին կհաջողվի մոտ ապագայում համաձայնության հասնել: «Մենք կստեղծենք ազատ առեւտրով մի ընդհանուր տնտեսական համակարգ, ինչը նոր իմպուլս կհաղորդի մեր հարաբերություններին եւ տարածաշրջանը կդարձնի մեկ ամբողջականություն»,- շեշտել է նա: