«Միանալով իմ բազմաթիվ գործընկերներին` ես շնորհավորում եմ ԼՂՀ ժողովրդին Ղարաբաղյան ազատագրական շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ»,- հանդես գալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում` երեկ այսպիսի հայտարարություն է արել Նյու Յորքի նահանգից ԱՄՆ կոնգրեսական Մայքլ ՄաքՆալթը: Կոնգրեսականի խոսքերով. «1988թ. փետրվարի 20-ին ԼՂՀ ժողովուրդը պաշտոնապես դիմեց Խորհրդային կառավարությանը` Հայաստանի հետ միավորվելու եւ խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինի գործած անարդարությունը շտկելու խնդրանքով: Այդ խաղաղ եւ օրինական խնդրանքին հետեւեց Խորհրդային եւ ադրբեջանական ղեկավարության կոշտ արձագանքը, որը վերաճեց լայնամասշտաբ ագրեսիայի ԼՂՀ դեմ: ԼՂՀ ժողովուրդը համարձակորեն նվաճեց իր նախնիների հողում ազատ ապրելու իրավունքը: Այսօր ԼՂՀ-ում շարունակում է ամրապնդել իր պետականությունը ժողովրդավարական ուղիով ընտրված ղեկավարության, մարտունակ Զինված ուժերի եւ անկախ արտաքին քաղաքականության միջոցով: Ես միանում եմ ԼՂ ժողովրդին, որը տոնում է շարունակվող ազատությունն ու ժողովրդավարությունը»: