Ադրբեջանի Միլի-մեջլիսում գարնանային նստաշրջանի ընթացքում կստեղծվի ղարաբաղյան հանձնաժողով: Ադրբեջանական Մեծ արարչության կուսակցության (ՄԱԿ) նախագահ, պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն նաեւ հաղորդել է, որ այդ նպատակով պատգամավորների շրջանում ստորագրահավաք է անցկացվել: «Մեր նպատակն է նախապատրաստել հանձնաժողովի կողմից համապատասխան առաջարկների փաթեթ, որն ուղղված կլինի ղարաբաղյան խնդրի լուծմանը եւ կգործի այդ հարցն ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ»: Պատգամավորը հաղորդել է նաեւ, որ սկզբում ինքը նախաձեռնել էր ղարաբաղյան խմբակցության ստեղծում խորհրդարանում: Սակայն, քանի որ դա չստացվեց, խմբակցությունը փոխարինվեց հանձնաժողովով: Ֆ.Գազանֆարօղլուն հաղորդել է նաեւ, որ փաստաթուղթը ստորագրած 18 պատգամավորների թվում կան ընդդիմադիր եւ իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչներ: