Պեղումներ

22/02/2006

Մեր տեղեկություններով՝ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում նախաքննություն է անցկացվում «Էրեբունի» թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանի նկատմամբ։ Ըստ մեր աղբյուրների՝ տնօրենին Երեւան քաղաքի մի բնակչուհի (նախաքննության շահերից ելնելով` անունը չենք նշում) մեղադրում է իր անչափահաս՝ 11 տարեկան աղջկա նկատմամբ բռնաբարելու փորձ կատարելու մեջ։ Ս. Մալխասյանը ստորագրությամբ բաց է թողնվել, քննությունը վարում է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ Սարգիս Մնացականյանը։