Խոշոր շահում

22/02/2006

ԱՄՆ-ում անհայտ մեկը վիճակախաղով շահել է ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր գումարը՝ 365 մլն դոլար։ Սակայն մինչեւ հիմա նա չի եկել իր շահումը ստանալու, թեեւ խաղարկությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։

Հայտնի է միայն, որ վիճակախաղի տոմսը վաճառվել է Նեբրասկա նահանգի Լինկոլն քաղաքում։ Հաղթողն իր գումարը կարող է ստանալ մաս-մաս՝ 30 տարվա ընթացքում, կամ միանգամից. հարկերը վճարելուց հետո նրան կմնա 177 մլն դոլար։

Վիճակախաղն անցկացնող ընկերության կարծիքով՝ հաղթողը հավանաբար դեռ չգիտի իր շահումի մասին։ Սակայն հաճախ մեծ գումար շահած մարդիկ նախընտրում են չհայտնել իրենց անունը եւ շահումը ստանալ իրավաբանական կամ ֆինանսական խորհրդատվություն ստանալուց հետո։ Մինչ այդ ամենամեծ շահումը ԱՄՆ-ում եղել է 2000թ.՝ 363 մլն դոլար, որը բաժանվել է երկու հաղթողների միջեւ։