Հերթը հասավ Րաֆֆի Հովհաննիսյանին

20/02/2006

Մեր տեղեկությունների համաձայն, այս օրերին մասսայական ստուգումներ են սկսվել Րաֆֆի Հովհաննիսյանին պատկանող կազմակերպություններում՝ ռազմավարական կենտրոնում, «Ժառանգություն» կուսակցությունում եւ այլն: Մեր աղբյուրների հավաստմամբ, հիմնականում ստուգում են այդ կազմակերպությունների հաշվեհամարները:

Բանն այն է, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռամբույեյան բանակցություններից հետո ԱՄՆ-ը Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով կսկսի լուրջ ֆինանսական միջոցներ փոխանցել Հայաստանի ընդդիմությանը: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ, Առաջադիմական կուսակցության քարտուղարի հետ կատարված միջադեպը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապելը նույն նպատակն է հետապնդում, եւ մտնում է իշխանությունների վերոնշյալ «ստուգումների» ծրագրի մեջ: