Հրանտ Խաչատրյանին օմբուդսմեն ընտրվելու համար երեկ չօգնեցին անգամ նրա կողմից հնչեցված հերոսների անունները՝ Ա. Նավասարդյան, Մ. Գեորգիսյան, Գ. Նժդեհ… «Այս անգամ ես արդեն օգնության եմ կանչում Կ. Դեմիրճյանին եւ Վ. Սարգսյանին եւ ձեզ ուղեկցում եմ քվեարկության»,- իր ելույթում հայտարարեց նա: Չնայած պատգամավորների անկեղծությանը, թե Խաչատրյանի ելույթն իրենց վրա լուրջ ազդեցություն է թողել ու չեն կարող դրանից հետո ընտրել Արմեն Հարությունյանին, երեկ վերջինս 87 կողմ ձայն հավաքեց ու դարձավ ազգի օմբուդսմենը: Իսկ Հ. Խաչատրյանն իր ազդեցիկ ելույթով հավաքեց ընդամենը ԱԺ ընդդիմության 28 ձայնը: