Նախօրեին Բաքվում Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի Միլի-մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է «գրավյալ տարածքների ազատագրումից հետո» անվտանգության երաշխիքներ տրամադրել հայ եւ ադրբեջանական համայնքներին: «Ադրբեջանը կողմնակից է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքների եւ նորմերի հիման վրա: Ադրբեջանն ակնկալում է խնդիրը լուծել Եվրամիության փորձի աջակցության պայմաններում»,- ըստ ANS հեռուստաընկերության, հայտարարել է Ասադովը: