Քոչարյանն այլեւս չի վստահում կոալիցիային

18/02/2006

Վաղը ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի` մարդու իրավունքների պաշտպանի ընտրության նպատակով։ Այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքի հեղինակն ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն է: Մեր տեղեկությունների համաձայն, կոալիցիան այս անգամ պայմանավորվել է հստակ բաժանել յուրաքանչյուրի պարտականությունը, որպեսզի այս անգամ այլեւս մեղավորներ ու կասկածյալներ չորոնեն: Սակայն Ռոբերտ Քոչարյանն այլեւս կոալիցիային չի վստահում ու ինքն անձամբ է ընդունում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու համապատասխան հրահանգներ տալիս՝ պահանջելով համապատասխան երաշխիքներ: