Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Երեւան էր ժամանել ՌԴ նախագահին կից արտասահմանյան երկրների հետ Միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովը: Մեզ հաջողվեց պարզել, որ ՌԴ ղեկավարությանն անհանգստացրել է Հայաստանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը, մասնավորապես` վերջերս Հայաստան ժամանած, այսպես կոչված, ամերիկյան ռազմական խորհրդատուները: Կորելովի այցը հիմնականում առնչվում է այս հարցերին։