Իսկ մերոնք այլ բան էին ասում

18/02/2006

Երկուշաբթի Ազգային ժողովում թռչնագրիպի մասին քննարկման ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Լեւոն Ռուխիկյանը հայտարարեց, որ հունվարից արգելված է թռչնամսի ներմուծումը եւ չի էլ ներմուծվել: Սակայն, մեր աղբյուրների տեղեկացմամբ, նույն օրը Գյուղնախարարությունը պարոն Ռուխիկյանի հայտարարությունից ընդամենը մեկ-երկու ժամ հետո ինչ-որ «Գերդ» ֆիրմայի թույլատրել է Բրազիլիայից թռչնամթերք ներմուծել: Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընկերությունը թռչնամթերքը հասցրել է Հայաստանի սահման, բայց մաքսավորները չեն թողել սահմանն անցկացնել: Իսկ Գյուղնախարարության թույլտվությունն արդեն մաքսազերծելու հիմք է հանդիսացել: Երեկ Հայաստան է մտել մեկ կոնտեյներ հավ եւ 3 կոնտեյներ էլ հավի մսով նրբերշիկ: