Ժողովրդավարություն Իրանին

18/02/2006

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ նախագահ Ջորջ Բուշը մտադիր է լրացուցիչ 75 միլիոն դոլար խնդրել Կոնգրեսից՝ Իրանում ժողովրդավարությունը խրախուսելու համար: «Դա դեմոկրատիային աջակցելու համար է եւ կօգտագործվի ռադիոհեռարձակումները բարելավելու, արբանյակային հեռարձակում կազմակերպելու եւ Ամերիկայում իրանցի ուսանողների ուսման վարձը վճարելու համար»,- ասել է անանուն պաշտոնյան: ԱՄՆ-ի 2006թ. բյուջեում այդ նպատակով արդեն հատկացված է 10 միլիոն դոլար: «Ռոյթերզի» վկայությամբ, քաղաքական վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում Իրանում ժողովրդավարություն հաստատելու՝ Վաշինգտոնի ծրագրերի արդյունավետությանը, սակայն ԱՄՆ-ը Իրանի վրա ազդելու սակավ այլընտրանքային միջոցներ ունի: