Մերոնք պատրաստ են

18/02/2006

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե ինքը հանգիստ է վերաբերվում Ադրբեջանի հավաքականի հետ միեւնույն խմբում հայտնվելու փաստին, սակայն, ըստ նրա, «ադրբեջանցիներն են խնդիրներ հարուցում, հայտարարելով, որ չեն ցանկանում մեզ հետ հանդիպում անցկացնել ո՛չ Բաքվում, ո՛չ Երեւանում: Դրա հետ մեկտեղ նրանք ուղղակի անտեղի նամակներ են հղում ՈւԵՖԱ եւ ՖԻՖԱ՝ Հայաստանին անվանելով ագրեսոր»: Ռ. Հայրապետյանն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը կոչ է արել չքաղաքականացնել հարցը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է խաղալ Բաքվում, ինչպես նաեւ` պատրաստ է անվտանգության բոլոր պայմաններն ապահովել Երեւանում հանդիպումն իրականացնելու համար: Ռուբեն Հայրապետյանը վստահեցրել է ադրբեջանցիներին, որ ունի Հայաստանի իշխանության պատրաստակամության մասին բոլոր հավաստիացումները: