«Հայկի սերունդ» ղարաբաղյան կազմակերպության կողմից Ստեփանակերտ հրավիրված ադրբեջանական «Օբոզրեւատել» թերթի քաղաքական բաժնի վարիչ Ռոման Տեմնիկովն ասել է, որ իրեն լավ են ընդունել Ղարաբաղում: Նույն օրը «Օբոզրեւատել» թերթի խմբկոլեգիան որոշել է, որ լրագրողի վարքագիծը հակասում է «ադրբեջանական լրագրողի էթիկային, որն արգելում է համագործակցությունը չճանաչված երկրի ներկայացուցիչների հետ»: Տեմնիկովին ազատել են աշխատանքից: «Օբոզրեւատել» թերթը, որը բրիտանական «Խաղաղության եւ պատերազմի լուսաբանման ինստիտուտի» գործընկերն է, համարվում է Ադրբեջանում ամենաիշխանամետներից մեկը: