ՌԴ Պետդումայում քննարկվել է օրենքի նախագիծ, որի համաձայն` կոմունալ վճարներ կկարողանան իրականացնել նաեւ ոչ բանկային կազմակերպությունները: Այս փաստը զայրույթ է առաջացրել Ռուսական բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանի մոտ: Նա պատգամավորներին սպառնացել է, որ կդիմի նախագահ Պուտինին, որպեսզի վերջինս վետո կիրառի: Իսկ թե որտեղի՞ց Թոսունյանին այդքան արտոնություններ՝ հայտնի չէ: