Միանշանակ չէ

14/02/2006

«Արդարացե՞լ են բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի սպասելիքները»: Մեր այս հարցին ի պատասխան` Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Այդ հարցի պատասխանը միանշանակ չէ: Արդարացել են այնքանով, որ բանակցությունները շարունակվելու են, եւ գործընթացը չի ընդհատվել: Չեն արդարացել այնքանով, որ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել»:

Ի դեպ, նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի նախագահն անսպասելիորեն ընդհատել է բանակցությունները եւ վերադարձել Երեւան: Վ. Սողոմոնյանը մեզ հետ զրույցում հերքեց նաեւ այդ տեղեկատվությունը՝ վստահեցնելով, թե դրանք սուտ լուրեր են: