ԱԺ գարնանային նստաշրջանը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններով էր ուշագրավ, այլ նաեւ նրանով, որ այն առիթ հանդիսացավ, որպեսզի «Օրինաց երկիր»-«Արդարություն»՝ ի դեմս Ստեփան Դեմիրճյանի եւ դաշինքի եւս մի քանի կուսակցությունների, բանակցություններ սկսեն 2007թ. ԱԺ ընտրություններին հավանական համագործակցության շուրջ:
Մեր աղբյուրների հավաստմամբ, արդեն չորս օր է` շարունակվում են այս հանդիպումները, եւ այն կարող է լուրջ գործընթացների սկիզբ դառնալ: