ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին որսի ժամանակ հրացանից պատահաբար վիրավորել է իր ընկերոջը՝ միլիոնատեր իրավաբան Հարի Ուիթինգթոնին: Լորի որսի ժամանակ պատահած այս միջադեպի հետեւանքով վնասվել է Ուիթինգթոնի այտը, կուրծքը եւ պարանոցը: Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ, ըստ վերջին տեղեկությունների, իրեն լավ է զգում: