Էնտոնի Դեներիասը՝ օլիմպիական չեմպիոն

14/02/2006

Թուրինի օլիմպիական խաղերում լեռնադահուկորդների պայքարում ոսկե մեդալը նվաճեց ֆրանսիացի Էնտոնի Դեներիասը։ Նա 0,72 վայրկյանով գերազանցեց Վալհուվերի ցուցանիշը եւ նվաճեց իր կարիերայի ամենամեծ տիտղոսը։ Լավագույն եռյակը եզրափակեց շվեյցարացի Բրունո Կերնենը, որը 1,02 վայրկյանով զիջեց Դեներիասին։ Նորվեգացի Կատիլ Անդրե Ամոդը հույս ուներ նվաճել ռեկորդային՝ թվով 8-րդ օլիմպիական ոսկին, սակայն բավարարվեց 4-րդ, իսկ աշխարհի չեմպիոն Բոդե Միլլերը՝ 5-րդ տեղով։ Իր երկրպագուներին հիասթափեցրեց Ամերիկացի Դերոն Ռալվզը՝ պայքարն ավարտելով 10-րդ տեղում։

Դեներիասը վերջնական փուլից առաջ 30-րդ համարի տակ էր եւ վերջնագծի մոտ հետեւում էր գլխավոր ֆավորիտների ելույթներին, սակայն, ի զարմանս շատերի, հանդես եկավ բոլորից հաջող եւ դարձավ օլիմպիական չեմպիոն։ Նշենք, որ ֆրանսիացի լեռնադահուկորդը նախկինում կարողացել է 3 անգամ հաղթող դառնալ աշխարհի գավաթի առանձին փուլերում, սակայն օլիմպիական խաղերում 8-րդ տեղից բարձր արդյունք դեռ ցույց չէր տվել։