2005-2007թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկն, արդեն մեկ տարի է, ներկայացվել է ԱԺ հաստատմանը: Մասնավորեցման են ներկայացվել նաեւ բժշկական հաստատություններ, որոնց անունները երբեմն հանվում են ցուցակից (հիշենք «Ֆիզիոթերապեւտիկ» ինստիտուտը): Այսօր հերթը հասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաբուժ» ընկերությանը: Սակայն հետաքրքիրն այն է, որ ընկերությունները մասնավորեցվում են, իսկ ԱԺ համապատասխան հանձնաժողովների անդամներն այդ մասին նույնիսկ տեղյակ չեն: ԱԺ Սոցիալական, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի որոշ անդամներ նույնիսկ չգիտեին, թե ինչի մասին է խոսքը. «Ի՞նչ մասնավորեցում»: Իսկ հանձնաժողովի նախագահ օրինացերկրացի Գագիկ Մխեյանն, արդեն մի քանի օր է, «կարեւոր խորհրդակցությունների» մեջ է եւ մեկ րոպե անգամ ժամանակ չունի պատասխանելու «Ավիաբուժին» առնչվող մեր հարցերին: