Թասիբի հարց է

11/02/2006

Մեր թղթակցի հարցին ի պատասխան, թե` ձեր իրավունքների պաշտպանությունը կվստահեի՞ք ձեր իսկ կողմից առաջադրված օմբուդսմենի թեկնածու Ռուբեն Թորոսյանին, որին առաջադրում էիք հանրապետության օմբուդսմեն, «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն ասել է. «Երբ հայտնվեմ ինձ համար ոչ հատկանշական վիճակում, այդ ժամանակ կկարողանամ այդ հարցին պատասխանել: Ընդհանրապես ինձ համար խորթ է, որ իմ թասիբս ուրիշը պահի, բայց Ռ. Թորոսյանը, այո, կկարողանար պաշտպանել տասնյակ հարյուրավոր այն մարդկանց իրավունքները, որոնք ոտնահարվում են ամեն քայլափոխի»: