Բանակցությունները սկսվել են

11/02/2006

Երեկ Ռամբույեում սկսվել են ԼՂՀ կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Մինչ այդ երկու երկրների նախագահներից յուրաքանչյուրի հետ առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Բանակցություններից հետո, սակայն, կողմերը հրաժարվել են տեղեկացնել, թե ինչ հարցերի շուրջ է տեղի ունեցել նախագահների առանձնազրույցը: Բանակցություններից հետո կարծիք է հայտնել միայն Ֆրանսիայի նախագահը` հայտարարելով, թե այս բանակցությունները խաղաղության նոր հեռանկարներ կբացեն: