Բարգավաճող հարված Ռոբերտ Քոչարյանին

11/02/2006

Հարցին` «Ինչպե՞ս եք վերաբերվում Արտաշես Թումանյանի ստեղծած «Նոր երկիր» կուսակցությանը», «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Ես միայն «Նովոյե զեմլյա» կղզու մասին գիտեմ, իսկ այդ նորաստեղծ կուսակցությունների ի հայտ գալն ուժգին կերպով հարվածում է պարոն Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ տրամաբանական հարցերի շարան կարող է մեջտեղ գալ, որին պատասխանելը շատ դժվար է լինելու: Օրինակ, ո՞վ է խանգարել Ա. Թումանյանին կյանքի կոչելու այն քաղաքականությունը, որը որդեգրել է իր շեֆը` Ռ. Քոչարյանը: Կամ` եթե ՀՅԴ-ն, որի ցուցակում էր նա, թերացել է, նա համարձակ անձնավորություն է, կարող էր ասել` այ, դաշնակները թերացել են այս, այս հարցերի մեջ, ու ես ստեղծում եմ նոր կուսակցություն»:

Ի դեպ, իշխանական այս կուսակցության ստեղծմանը «լավ» է վերաբերվում «Արդարության» քարտուղար Վ. Դալլաքյանը` ասելով, թե ինքը «բավարարվում» է նրանով, որ 1999թ. ԱԺ ընտրություններում հաղթել է Ա. Թումանյանին: