Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության խմբագիր եւ քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Զաֆար Գուլիեւի կարծիքով, «այսօր խաղաղապահ դիվանագիտության հերթական բռնկման նմանակման սցենարական փուլն է»: Նա նաեւ ընդգծել է, որ «Հակամարտության կարգավորման հարցն ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո տեղափոխվել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի (Արեւմուտք) «վեճի» հարթություն»: Ինչ վերաբերում է պատերազմին, ապա, նրա կարծիքով, ներկայիս փուլում ռազմական գործողությունների վերսկսումը հակամարտող կողմերի նախաձեռնությամբ` քիչ հավանական է: «Հակամարտությունը գտնվում է միջազգային կազմակերպությունների եւ ԵԱՀԿ անդամ-պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) հսկողության ներքո, որոնք հետաքրքրված չեն տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման մեջ եւ խստորեն նախազգուշացնում են հակամարտող կողմերին` խաղաղ գործընթացը խափանող յուրաքանչյուր անհարմար գործողություններից: Պատերազմը կարող է դրդվել հենց գերտերությունների կողմից (ԱՄՆ կամ Ռուսաստան), բայց ներկայիս դրությամբ նրանք դժվար թե այդպիսի ծրագրեր ունենան: Բացի այդ, տարածաշրջանում նրանց հակամարտող շահերը, հակամարտության կողմերի վրա ներազդելու ներուժը ստեղծում են որոշակի միջազգային քաղաքական հավասարակշռություն խաղաղության պահպանման օգտին»,- ասել է Գուլիեւը:
Ա. Գ.