Սերժ Սարգսյանը` ի պատասխան երեկ ԱԺ-ում շրջանառվող մեղադրանքների, թե Ռոբերտ Քոչարյանի եւ կոալիցիայի օմբուդսմենի թեկնածու Արմեն Հարությունյանի խայտառակ պարտության ամենամեծ բաժինն իրենն է, ասաց. «Հիմարություն է, ով հնչեցրել է այդ հիմարությունը, թող նա էլ պատասխանի: Ուզում եք մեկ անգամ եւս ասել, որ ես ազդեցություն ունե՞մ ընդդիմության վրա»: Իսկ հետո կատակելով ասաց. «Ամեն ինչ ինձ եք վերագրում, կարո՞ղ է այստեղ (ԱԺ-ում.-Լ.Ս.) լամպ կա փչացած` դա էլ ինձ վերագրեք: Ես կարող եմ միայն ենթադրել, թե ինչու այդպես եղավ»: