Երեկ ՀՀ Ազգային ժողովն այդպես էլ չկարողացավ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել։ Այս փաստը շատերի համար անսպասելի էր, բայց հազիվ թե արժե կատարվածի տակ քաղաքական ենթատեքստ փնտրել։ Ավելի հավանական է, որ Արմեն Հարությունյանի ընտրությունը ձախողվեց «տեխնիկական պատճառներով»։ Այսինքն` կոալիցիան լավ չէր կազմակերպել գործընթացը։ Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում։ Ամենայն հավանականությամբ, այսօր օմբուդսմեն այնուամենայնիվ կընտրվի։ Եվ իհարկե դա կլինի Արմեն Հարությունյանը:
Իսկ եթե չընտրվի, կստացվի, որ Հայաստանը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպան չունենալ, պարզապես հիմա արդեն դրա համար մեղավոր է ոչ թե նախագահ Քոչարյանը, այլ Ազգային ժողովը։