Ճղճիմ մարդ է

10/02/2006

«Սուրեն Բաղդասարյանը հերյուրանքներ է տարածում, եւ ես պատրաստվում եմ նրան դատի տալ այդ շանտաժի համար»,- երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Ս. Բաղդասարյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում Ռ. Հայրապետյանին մեղադրել էր իր անձնական ավտոմեքենան պայթեցնելու մեջ ու սպառնացել էր, թե ինքն այսուհետ պատերազմ է հայտարարում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Այս առնչությամբ Ռ. Հայրապետյանն ասաց. «Տրամաչափերի տարբերություն կա, ինչպե՞ս կարող եմ ես նրա հետ պատերազմի մեջ մտնել: Ս. Բաղդասարյանը ճղճիմ մարդ է»: