«ITAR-TASS»-ի փոխանցմամբ` Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Իվանովը տեղեկացրել է, թե ձնահոսի վտանգի պատճառով երեկ փակվել է երթեւեկությունը Ռուսաստանն ու Հարավային Կովկասը կապող հիմնական ավտոմայրուղով: Նախատեսվում է, որ ճանապարհով երթեւեկությունը կվերականգնվի այսօր: «Գիշերը ճանապարհը փակվել էր ձնահոսի պատճառով: Ձնահոսն արդեն մաքրվել է, սակայն մայրուղին շարունակում է փակված մնալ, քանի որ մասնագետները գնդացիրներից ռմբակոծում են լանջերը, որտեղ մեծ քանակությամբ թաց ձյուն է կուտակվել»,- երեկ ասել է Իվանովը: