ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ օմբուդսմենը պետք է ընտրվի ցմահ: Նրա համոզմամբ, այսօրվա իշխանությունները վաղը հնարավոր է, որ դառնան ընդդիմություն: Եվ այդ դեպքում շատ հավանական է, որ նոր իշխանությունները նրանց շահերն էլ ոտնահարեն: «Եթե ՍԴ նախագահն ունի ցմահ լինելու լիազորություն, մարդու պաշտպանն էլ պետք է նման լիազորություն ունենա»: Իսկ ով կընտրվի` հետաքրքվեցին լրագրողները. «Երկուսն էլ ինձ հետաքրքիր չեն: Ինձ հետաքրքիր է, թե ով կլինի, որ ինքն իրեն ավելի շատ սիրի, քան ինչ-որ մեկին: Եթե մեր իրավունքների պաշտպանը ցմահ չի եւ մեր Հայոց աշխարհի ամենահրաշք մարդը չի, որը բոլորի կողմից ընդունված լինի, ես դեմ եմ»,- հայտարարեց Ա. Աղաբաբյանը` ավելացնելով, որ մեր երկրում դժվար չի գտնել հրաշալի մարդկանց:«Հայրս ասել է, որ ես այդպիսին եմ, բայց ես գտնում եմ, որ ավելի հրաշք մարդիկ կան»,- ասաց նա: Իսկ այդ հրաշք մարդիկ, Աշոտ Աղաբաբյանի կարծիքով, ուսուցիչներն են: