Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը` ելույթ ունենալով «Լիդեր» ադրբեջանական հեռուստածրագրով, կարծիք է հայտնել, որ «եթե բանակցությունները ձախողվեն, եւ նոր պատերազմ բռնկվի Ղարաբաղի համար, մարդկային կորուստները կգերազանցեն 90-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմի զոհերի թիվը, քանզի կողմերը խիստ մեծացրել են իրենց ռազմական կարողությունները»: «Դա կլինի բախում երկու հզոր եւ լավ դիրքավորված բանակների միջեւ», – փաստել է Ռինո Հարնիշը: Նա նաեւ խոսել է տնտեսական կորուստների մասին. «Նոր պատերազմը նաեւ հարված կլինի Ադրբեջանի տնտեսական բարգավաճմանը»: