363 ՄԻԱՎ վարակակիր

10/02/2006

1988 թվականից մինչեւ այս տարվա հունվարի 31-ը Հայաստանում գրանցվել է 382 ՄԻԱՎ վարակակիր, որից 363-ը ՀՀ քաղաքացիներ են: Անցած տարի արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 78 նոր դեպք, 75-ը՝ ՀՀ քաղաքացիների շրջանում: Վարակակիրներից 108-ի մոտ՝ 18 կին եւ 4 երեխա, ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 79 դեպք, այդ թվում՝ 13 կին եւ 2 երեխա: Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տեղեկատվության՝ ՄԻԱՎ վարակակիրների 78,2 տոկոսը տղամարդիկ են, գրանցվել է երեխաների վարակի 6 դեպք: Նրանց մեծամասնությունը 20-39 տարեկան են: Հաշվարկային տվյալներով` Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասնում է 2800-3000-ի: