Հայկական արտադրանքը` Դուբայում

10/02/2006

Հայկական 8 կազմակերպություն իրենց արտադրատեսակները կներկայացնեն այս տարի փետրվարի 19-22-ը Դուբայում կայանալիք «Գալֆուդ-2006» ցուցահանդեսում: «Հայաստան» տաղավարում կներկայացվեն հայկական արտադրության ձկնամթերքը, պահածոները, հյութերը, տոմատի մածուկը, Հայաստանում փաթեթավորված սուրճը, պանրիկները, եւ շշալցված հայկական ջուրը: «Գալֆուդ-2006»-ը Միջին Արեւելքում սննդի եւ սարքավորումների ամենամեծ ցուցահանդեսն է: