ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը տարեվերջի իր ասուլիսում սպառնում էր, թե չի կարող հանդուրժել գազի գնի թանկացում, որովհետեւ ինքն իր ընտրողներին պետք է կարողանա բացատրել, թե ինչու է մեր դարավոր բարեկամ Ռուսաստանը Հայաստանի հետ այդկերպ դաժան վարվում: Երեկ նա արդեն հրաժարվեց դրանից: «Տեսնենք, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, բայց, կարծում եմ, այն չպետք է անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, մենք պարտավոր ենք հաշվի առնել մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- ասաց նա` ավելացնելով, թե ինքը «մերթընդմերթ անուղղելի լավատես է դառնում»: