Դաշնակի նախկինը չի լինում

09/02/2006

Այսօր պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրեն Հայաստանի Հանրապետության երկրորդ օմբուդսմենին: Հաշվի առնելով ընդդիմության առաջադրած թեկնածու նախկին դաշնակցական Ռուբեն Թորոսյանի ելույթից հիասթափված նույն ընդդիմադիրների թիվը, կարծում ենք, Թորոսյանն այսօր ցույց կտա, թե ինչպես կարելի է հրաժարվել սեփական թեկնածուի օգտին քվեարկելուց: Իսկ ինչ վերաբերում է իշխանության թեկնածու Արմեն Հարությունյանին, ապա, չնայած հնչող գնահատականներին, թե` «նա չի կարող իր ոտքը Քոչարյանի գծից դուրս դնել, եւ իշխանական ոհմակից դուրս գործողություններ կատարել», նա այսօր հայտնվել է շահեկան վիճակում: