Ողջունել է

09/02/2006

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին ողջունել է «Թուրքիայի կերպարը սեւացնելու» համար Օրհան Փամուկի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը` հաղորդում է Պետդեպարտամենտի կայքը: Ըստ նրա, այն դրական փոփոխություն է Թուրքիայում կարծիքների ազատ արտահայտման համար: «Հույս ունենք` կփակվեն նաեւ մի շարք այլ գրողների եւ լրագրողների դեմ հարուցված համանման գործերը»: