Ներկայացել է

07/02/2006

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ արտահերթ նիստ է անցկացրել Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, որտեղ վերջինս իր կուսակցության քաղխորհրդի կազմին անձամբ ծանոթացրել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին որպես մշակույթի «նախարարացու»: «Ժողովրդավարության ջատագով» Ա. Բաղդասարյանը, սակայն, իր կուսակից ընկերներին Գ. Գեւորգյանի հետ ծանոթացրել է այն բանից հետո, երբ նրա անունն ուղարկել է նախագահական եւ ստացել է Ռոբերտ Քոչարյանի «դաբրոն»:

Իսկ դա արդեն իսկ նշանակում է, որ ՕԵԿ-ը գտել է մշակույթի նախարարի իր հերթական զոհին: Հուսանք, որ Գ. Գեւորգյանն իսկապես չի հետեւի իր նախորդների փորձին եւ կկարողանա, ինչպես ինքն էր խոստանում, «նորմալ գործ անել մշակույթի համար»: