«Եթե մարդն իր հանգուցյալին այրում է, պետությանն օգուտ է տալիս ու դրա համար նա պիտի խրախուսվի 150 ԱՄՆ դոլարով»: «Դիահրկիզման մասին» օրինագծում նման դրույթ մտցնելու վերաբերյալ առաջարկ է արել էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ինչը սակայն չի ընդունվել: ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստում պատգամավորը դարձյալ թարմացրեց իր առաջարկը: «Եթե ուզում եք` մարդիկ հրկիզեն իրենց հանգուցյալին ու պետության հողերը չզբաղեցնեն, պետությունը պիտի նրանց փող տա: Բա ո՞նց»,- ասաց նա: