Մեզ չեն վստահում

07/02/2006

«Մենք այսօր ժողովրդի վստահությունը չենք վայելում»,- խոստովանեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Սակայն նա գտնում է, որ համեմատած մյուս գերատեսչությունների հետ` տարբերությունը չնչին է` «մի քիչ` ավել, մի քիչ` պակաս»: ԿԲ նախագահի խոսքերով` այժմ վստահության ձեռքբերումն այս կառույցի առաջնային խնդիրն է: Այնուամենայնիվ, այս փաստը հետաքրքիր է. չէ՞ որ պրն Սարգսյանն ընդհանրապես խուսափում է քաղաքական ենթատեքստով հայտարարություններ հնչեցնելուց, իսկ երկրի քաղաքական ռիսկերը ԿԲ-ի կողմից չեն գնահատվում: