Արխիվը գողացել են

04/02/2006

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրեր առաջ Զորի Բալայանի բնակարանից կատարված գողության բացահայտմամբ զբաղվում է ինչպես Ոստիկանության համապատասխան ծառայությունը, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությունը` Օպերատիվ հետախուզության վարչության պետ, ԱԱԾ լեյտենանտ-մայոր Չալյանի գլխավորությամբ: Զ. Բալայանի տնից անհայտ անձը կամ անձինք նրա անձնական համակարգչից գողացել են ԼՂՀ նախկին նախագահ Արթուր Մկրտչյանին վերաբերող եւ ԼՂՀ-Հայաստան-Ադրբեջան խնդիրներին առնչվող խիստ կարեւոր ինֆորմացիաներ, այդ թվում նաեւ` Մոնթե Մելքոնյանի վերաբերյալ համակարգչում պահված արխիվը: