Մի՛ հիստերիկացեք

04/02/2006

«Մենք պետք է հասկանանք, որ անկախ երկիր ենք, եւ, այո՛, գազը պետք է դառնա 110 դոլար, եւ մենք երկիրը պետք է պատրաստենք այդ 110 դոլարին»,- երեկ ՄԱԱ-ում նշեց ՀԱԱԿ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե պետք չէր գազի գների պատճառով հակառուսական «հիստերիա» բարձրացնել: Հ. Հովհաննիսյանի խոսքերով` Ռուսաստանն, իրոք, անցնում է շուկայական հարաբերությունների: «Մենք պետք է գնայինք ու պայմանագիրը կնքեինք այդ 110 դոլարով, հետո գայինք մեր տնտեսությունն այնպես ձեւավորեինք, որ թեկուզ մի կես տարի, մի տարի լուրջ նեղությունների առկայության դեպքում Հայաստանի տնտեսությունը սարքենք այդ որակի»,- պնդում է նա: Միաժամանակ ՀԱԱԿ ղեկավարը գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները կեղծ են, եւ ռուսական զորքերի` մեր երկրում մնալն անիմաստ է, քանզի ըստ նրա` այդ բազաները պահում են ոչ թե Հայաստանի անվտանգությունը, այլ Հայաստանի իշխանությունների պաշտոնի անվտանգությունը: