Նեղ շրջանակում ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը խոստովանել է, որ օրերս իրեն է զանգահարել Վարդան Բոստանջյանը եւ առաջարկել իրեն ու Վիկտոր Դալլաքյանին ընդգրկել ԺՈՒԿ-ի կազմում, սակայն պայմանով՝ Վ. Դալլաքյանին գրանցել ԺՈՒԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ, իսկ իրեն՝ Վարդան Բոստանջյանին, երրորդ համարում: Մ. Գասպարյանն ասել է, թե ինքը չի ընդունում որեւէ նախապայման, բացի այդ, իր ցուցակի առաջին եռյակում մտադիր է խորհրդարան տանել որեւէ կին գործչի: Ավելացնենք, որ փետրվարի 1-ին Վ. Դալլաքյանը «Արդարություն» դաշինքի իր գործընկերների հարցին, թե «Ի վերջո, որտե՞ղ է նա՝ «Բարգավաճ Հայաստանո՞ւմ», թե՞ «Արդարություն» դաշինքում», պատասխանել է, թե իր քաղաքական ուղին շարունակում է «Արդարությունում», ինչը նշանակում է, որ շարունակվում է պայքարը «հայտնի երկյակի ու նրանց համախոհների դեմ»: