Ոչ մի զիջում

04/02/2006

Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին զիջումներ չի անի: Ալիեւի խոսքերով` բանակցությունները շարունակվում են, եւ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել: «Ես բազմիցս ասել եմ եւ այսօր էլ ուզում եմ կրկնել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ: Այսինքն՝ որեւէ զիջում չի լինելու տարածքային ամբողջականության հարցում»,- ընդգծել է Ալիեւը: Վերջինիս պնդմամբ` Ադրբեջանը թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղն անջատվի ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ 100 տարի հետո: