«Regnum» գործակալության փոխանցմամբ` երեկ Բաքվի` Հեյդար Ալիեւի անվան պողոտայում տեղի է ունեցել Կովկասում ամենամեծ մզկիթի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Գործակալությանը Կովկասի մահմեդականների վարչությունից հայտնել են, որ արարողությանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մզկիթի շենքի եւ հարակից կառույցների համար հատկացվել է 8 հեկտար հողատարածք: