Եղունգներ

04/02/2006

– Եթե ձեռքի դաստակները մեծ են եւ ափերը լայն, նման դեպքերում եղունգները մի թեթեւ կլորացվում են, իսկ նուրբ, երկարավուն մատների եղունգները չպետք է կլոր լինեն, դրանք ավելի են ընդգծում եղունգների փոքրությունը։

– Կարճ եւ կլոր ափերով ձեռքի եղունգներին ավելի հարմար են ոչ շատ սուր ձեւերը։

– Եղունգների լաքը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտվել դրա համար նախատեսված հեղուկներից, որոնք պարունակում են վիտամիններ։ Արգելվում է օգտվել տեխնիկական ացետոնից։ Եղունգները կոտրատվելու դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել «Էլեգիա» քսուքը։ Սկզբում ձեռքերը 5-7 րոպե պահել օճառաջրի մեջ, ողողել տաք ջրով, քսել քսուքը եւ պահել 10 րոպե, մաքրել անձեռոցիկով։ Կարելի է նաեւ 7-10 օր անընդմեջ եղունգներին կիտրոնի հյութ քսել։

– Լաքը չորացնում է եղունգները։ Դրանք կոտրատվելուց պաշտպանելու համար օգտակար է հետեւյալ միջոցը. 5 րոպե մատների եղունգներն ընկղմեք գոլորշու վրա տաքացրած 15 գ կարագից եւ 85 գ ձիթապտղի յուղից պատրաստված թանձրուկի մեջ։ Հետեւեք, որ տաք թանձրուկը ծածկի եղունգները։ Նույնը կրկնեք ամեն երեկո, 8 օրվա ընթացքում։ Թանձրուկից կարելի է օգտվել մի քանի անգամ, այն տաքացնելով գոլորշու վրա։