Իտալիայի 69-ամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խոստացել է մինչեւ 2006թ. ապրիլի խորհրդարանական ընտրությունները հրաժարվել սեքսից: Դիտորդներն ու ֆեմինիստուհիները հաճախ են քննադատում վարչապետին նրա սեքսուալ ենթատեքստով արտահայտությունների ու կատակների պատճառով: Օրինակ` 2005թ. հունիսին նա խոստովանեց, որ Ֆինլանդիայի նախագահի հետ բանակցությունների ժամանակ օգտագործել է «փլեյբոյի տակտիկա» արտահայտությունն, իսկ 2002թ. այսպիսի հաճոյախոսություն է արել Դանիայի վարչապետին. «Նա այնքան գեղեցիկ է, որ մտածում եմ` չծանոթացնե՞մ արդյոք նրան կնոջս հետ»: