Վրաստանի օդային տարածքը փակ է

01/02/2006

«ITAR-TASS»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի օդային տարածքը փակ է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար: «Վրացօդագնացություն» դեպարտամենտը պարզաբանել է, թե արգելքը բացատրվում է նրանով, որ Ռուսաստանի համապատասխան կառույցները եւ գերատեսչությունները «մեծ պարտքեր են կուտակել»: Սակայն Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հերքել է լրատվամիջոցների տարածած լուրերը, թե Վրաստանի օդային տարածքը փակվել է նաեւ ռուսաստանյան քաղաքացիական օդանավերի համար: