Հունվարի 27-ին իր աշխատասենյակում հայտնաբերվել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնական Արշակ Կարախանյանի դին՝ կողքին ծառայողական ատրճանակը: Նախնական վարկածով՝ Կարախանյանը ինքնասպան է եղել: Հիշեցնենք, որ այն կատարվել է նույն ատրճանակով, որով դատախազության աշխատակից Արամ Կարապետյանը սպանել էր ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին: Այդ ատրճանակը համարվում է «նյութական արժեք», հաշվառված է դատախազության հաշվեկշռում եւ պատահաբար տրվել է Ա. Կարախանյանին: Հավաստի աղբյուրների համաձայն` վերջին շրջանում երբեմնի կենսուրախ Ա. Կարախանյանը շատ տարօրինակ ու ինքնամփոփ է եղել: Դեպքից հետո նրա համակարգչում հայտնաբերել են սեփական բանաստեղծությունները, որ նա գրել է կյանքի վերջին օրերին: