Հունվարի լույս 30-ի գիշերը կրկին թանձր մառախուղի պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որոշ թռիչքներ չեն իրականացվել: Ինչպես տեղեկացանք օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանից, երեկ ժամը 10.15-ի սահմաններում մառախուղն արդեն ցրված է եղել, եւ օդանավակայանն աշխատել է նորմալ ռեժիմով: Ի դեպ, «Զվարթնոց»-ում անցյալ տարվանից գործում է նավիգացիոն համակարգ, որը հնարավորություն է տալիս տեսանելիությանը վերաբերող տվյալներ հաղորդել օդանավերին: Իսկ վայրէջքի մասին որոշումն օդաչուներն իրենք են կայացնում: Նավիգացիոն համակարգի մասին կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում: