Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն հայտնել է, որ Թուրքիան որոշել է վերացնել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Ըստ նրա, առաջիկա օրերին Թուրքիան ամբողջությամբ կվերացնի Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչը նշանակում է՝ Թուրքիա մուտք գործող Վրաստանի քաղաքացիների համար մինչ օրս գործող վճարը չեղյալ հայտարարել: Հիշեցնենք, որ վերջին տարիներին երկու պետությունների միջեւ գործում էր հեշտացված վիզային ռեժիմ: Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները կարող էին վիզա ստանալ հենց սահմանին՝ վճարելով 15 դոլար: Անցած տարվա աշնանը Վրաստանի կառավարությունը որոշել էր վերացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: