Մեսխեթցի-թուրքերը՝ Ջավախքում

01/02/2006

Նախօրեին եռօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել հակամարտությունների հարցերով Վրաստանի պետնախարար Գեորգի Խաինդրավան: Նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանում բնակվող մեսխեթցի թուրքերի հետ: «Ես նաեւ մեսխեթցի թուրքերի վերադարձի պետական հանձնաժողովի նախագահն եմ եւ այցիս հիմնական նպատակն Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանում բնակվող մեսխեթցի թուրքերի հետ հանդիպելն է»,- ANS-ին հայտնել է Գեորգի Խաինդրավան: Ի դեպ, Մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան պետության կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից է: Նրանց նախատեսվում է տեղավորել Սամցխե-Ջավախքում, ինչին դեմ են տեղի հայ եւ հույն բնակչությունը: